Կրեմլը տեսնում է Նիկոլ Փաշինյանի կուսակցության համոզված հաղթանակն ընտրություններում. Պուտինի խոսնակ

Մանրամասներ

ա

Կրեմլը հետեւում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին եւ ցանկանում է, որպեսզի ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման հետագիծ։

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Կրեմլը տեսնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցության համոզված հաղթանակն ընտրություններում եւ շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության առիթով։