«Պետք է միջազգային մեխանիզմներ ստեղծվեն՝ լուծելու ԼՂ-ի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները». Էդմոն Մարուքյան

Մանրամասներ
ա

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «10 օր ամբողջ աշխարհը բարձրաձայնեց, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, և ԼՂ ժողովուրդը չպետք է տուժի Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով։

Այլընտրանքներ չկան։ Ինչպես ի սկզբանե համաձայնեցվել էր Վաշինգթոնում, պետք է միջազգային մեխանիզմներ ստեղծվեն՝ լուծելու ԼՂ-ի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները»:

Աղբյուրը` Էդմոն Մարուքյան