Իրանի և Ադրբեջանի միջև ստեղծված չափազանց լարված իրավիճակն այս պահին կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների

Մանրամասներ

Իրանի ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ, Գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին  դաշույնի լուսանկար է հրապարակել, կից գրելով․

Սպասեք միայն լուսաբացին.... Ամենակարճ ժամկետում դուք կտեսնեք այս հանդիպման կայացված որոշման արդյունքը։ Պատրաստվեք այն ամենին, ինչ կարող է պատահել։

1

Գեներալ-մայոր Բաղերի նշած հանդիպումը վերաբերում է նախօրեին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյաների, լիբանանյան Հեզբոլլահի առաջնորդի, և հութիների առաջնորդների հետ կայացած հանդիպմանը։ 

Իրանական տելեգրամ ալիքների տեղեկացմամբ, Իրանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակն այս պահին գնահատվում է չափազանց լարված, որն ըստ փորրձագետների կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։ Իսկ վերոհիշյալ հանդիպումը կարելի է դիտարկել հենց Իրանա-Ադրբեջանական լարվածության տեսանկյունից։

Նույն աղբյուրների տեղեկություններով՝ Իրանը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին։

1