100 միլիոնավոր դոլարների դիմաց ՀՀ-ին զենք չմատակարարելու խնդիրը, ցավոք, մինչև օրս չի լուծվել. Փաշինյան

Մանրամասներ

1

Հայաստանն աշխատում է սպառազինության և տեխնիկայի ձեռք բերման հնարավորությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Լրագրողը հիշեցրեց մամուլում՝ հնդկական զենքի մատակարարումների վերաբերյալ հրապարակումների մասին: Փաշինյանն ասաց.

«Մենք այսօր փորձում ենք, աշխատում ենք սպառազինության և տեխնիկայի ձեռք բերման մեր հնարավորությունները դիվերսիֆիկացնել և այդ ուղղությամբ գնալու ենք առաջ»:

Վարչապետը վստահեցրեց, որ եթե որևէ արդյունքի մասին հայտարարելու անհրաժեշտություն կամ նպատակահարմարություն լինի, կառավարությունը դա կանի:

Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումները Հայաստանին չեն արվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից: Անդրադառնալով հարցին, թե արդյոք լուծվել է այդ խնդիրը՝ Փաշինյանը պատասխանեց.

«Մեր քննարկումները շարունակվում են: Ոչ, ցավոք, մինչև օրս չի լուծվել: Բայց քննարկումներն ընթացքի մեջ են»:

Լրագրողի դիտարկմանը, որ մամուլում խոսվում էր Հորդանանի մասին, Փաշինյանը պատասխանեց.

«Մամուլը, ինչպես միշտ, շատ ավելի հավաստի տեղեկություններ ունի»: