Թուրքիան աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Էրդողան

Մանրամասներ

Թուրքիան հույս ունի, որ Շվեդիան կմտնի ՆԱՏՕ, սակայն նրանից կոնկրետ քայլեր է ակնկալում Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Մադրիդյան հուշագիրը կյանքի կոչելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո։

«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ Շվեդիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու հուշագիրը, որը ստորագրել են երեք երկրները՝ Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան: Մենք Շվեդիայից ակնկալում ենք կոնկրետ քայլեր, որոնք կհամապատասխանեն մեր հարաբերություններում դաշնակցային ոգուն»,- ասել է նա։