Թինա Կանդելակին հրապարակել է Սոբչակի իսրայելական անձնագրի լուսանկարը

Մանրամասներ

1

Լրագրող, հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հոկտեմբերի 24-ին լքել է Ռուսաստանը և բնակություն հաստատել Լիտվայում։ Այս տեղեկությունը հաստատել են երկրի իշխանությունները՝ նշելով, որ Սոբչակը սահմանը հատել է իսրայելական անձնագրով։

Այս լուրը զարմացրել է հանրությանը, քանի որ ավելի վաղ Սոբչակը վստահեցրել էր, որ ինքը Իսրայելի քաղաքացի չէ։ Իսկ այժմ լրագրող Թինա Կանդելակին իր տելեգրամյան բլոգում հրապարակել է Քսենիայի իսրայելական անձնագրի նկարները։

լուսանկարների հետ մեկտեղ Կանդելակին կիսվել է նաև Սոբչակի որոշ հայտարարություններով։

«Աշխարհը, որը երեկ բաց ու պարզ էր, դարձել է վտանգավոր ու անհասկանալի։ Հատկապես մեզ՝ այն մարդկանց համար, ովքեր չունեն այլ անձնագրեր՝ բացի ռուսականից, և չունեն այլ բանկային քարտեր, բացառությամբ ռուսական բանկերի քարտերի, որոնք այսօր այլևս ոչ մի տեղ չեն գործում» – ասել է Սոբչակը Իսրայելի քաղաքացիություն ունենալու մասին:

1