Փաշինյանն ընդունել է Կարո Փայլանին

Մանրամասներ

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին, ով Երևան է ժամանել Համամաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Վարչապետը ողջունել է հայազգի պատգամավորին, կարևորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին նրա մասնակցությունը և այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը: 

Փայլանը ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, համայնքային կյանքին առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ: