Հոկտեմբերի վերջին Ռուսաստանում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում. Ведомости

Մանրամասներ
ա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման մասին պատմել է «Վեդոմոստի» պարբերականի դիվանագիտական աղբյուրը։

Նրա խոսքով, աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի հաշտարար ելույթից հետո. այնտեղ քննարկվել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։ 

«Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ նման բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, հանդիպման անցկացման հիմնական վայրեր կարող են լինել Մոսկվան կամ Սոչի։

«Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կկանգնի Սոչիի վրա»,- ասել է նա։