Ռուսաստանի Բելգորոդի շրջանում այրվում է նավթաբազա

Մանրամասներ
ա

Բելգորոդի շրջանում՝ Ռազումնոե գյուղի մոտ, նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ դա տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից հետո։ Ռազումնոե գյուղը գտնվում է Բելգորոդից մոտ 11 կիլոմետր հեռավորության վրա։