Փլուզվել է Ղրիմի կամրջի երկու հատվածը. Նոր մանրամասներ

Մանրամասներ
ա

Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, հայտնում է Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։ Գործակալության տվյալներով՝ դա հանգեցրել է գնացքի վառելիքի յոթ բաքերի բռնկմանը։ Կամրջի երկու ավտոմոբիլային երկու հատվածները մասամբ փլուզվել են, կամրջի նավարկելի մասի կամարը չի վնասվել, հայտնում է գործակալությունը։

Ղրիմի ռուսական օկուպացիոն ղեկավարությունը հաստատել է այս տեղեկությունները։ Պուտինը հրահանգել է հետաքննել այս միջադեպը եւ վերացնել կամրջի փլուզման հետեւանքները։

Հիշեցնենք, որ Live24.am-ն արդեն հայտնել է, որ ականատեսների պնդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը մոտ 6-ին։ Կամուրջի ավտոմոբիլային հատվածը խորտակվել է։ Վնասված է նաև կամրջի երկաթուղային հատվածը.

Պատճառները ճշտվում են։