Շուրջ 100 հայրենադարձ ՀՀ քաղաքացիության և կացության կարգավիճակի ձեռքբերման մասին խորհրդատվություն է ստացել

Մանրամասներ
ա

Շուրջ 100 հայրենադարձ Սփյուռքի գլխավոր հանձնակաարի գրասենյակում ստացել են խորհրդատվություն ՀՀ քաղաքացիության և կացության կարգավիճակի ձեռքբերման և այլ հարցերի վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է գրասենյակի ֆեյսբուքյան էջը։

Գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը պատասխանել է ներկաների բոլոր հարցերին՝ մանրամասնորեն ներկայացնելով քաղաքացիության ձեռքբերման կարգը, Հայաստանի աշխատաշուկան, զինվորական ծառայությանը, կրթությանը, առողջապահությանը վերաբերող այլ կարգավորումներ:

Բացի այդ, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի ղեկավար Հայկ Մարգարյանը և «իԳործ» 2021-ի մասնակից Գագիկ Հարությունյանը խոսել են բիզնես հնարավորությունների և Հայաստանում դրանք զարգացնելու մասին։