ՀՐԱՏԱՊ․ Հարձակվել են Կապանի, Գորիսի եւ Ջերմուկի ուղղությամբ. Լսվում են ԱԹՍ-ների, հրետանու կրակոցների ձայներ․ Շադունց

Մանրամասներ

1

Տեղեկություններ կան, որ հակառակորդը հարձակում է գործել Կապանի, Գորիսի եւ Ջերմուկի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

«Այս պահին ԱԹՍ-ների, հրետանու կրակոցների ձայներ եմ լսում, երեւի հայկական դիրքերի ուղղությամբ են դեռ կրակում»,- ասաց նա` հավելելով, որ բնակիչներին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի տրվել:

ՀՀ ՊՆ-ից էլ հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: