Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատն» ստուգողական առաջին խաղում մրցել է ռուսական «Ուրոժայի» հետ: Հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով: Երևանյան թիմն առաջին և երկրորդ խաղակեսերին մասնակցել է տարբեր կազմերով: Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը փորձարկել է մի շարք ֆուտբոլիստների: Խաղից հետո մարզիչը կիսվել է տպավորություններով:
«Առաջին խաղն էր: Ուզում էինք փորձարկել բազմաթիվ խաղացողների, ովքեր փորձաշրջան են անցնում: Հանդիպման մասին կարող եմ ասել, որ տղաները լավ աշխատանք կատարեցին: Խաղում էինք հոգնած ֆոնի վրա, որը նորմալ է այս ժամանակահատվածում: Բնական է, նոր ենք սկսել, շատ թերություններ կան, որոնք աստիճանաբար պետք է շտկենք: Առաջին խաղի համար կարելի է ինչ-որ տեղ դրական գնահատական տալ:
Մյուս հանդիպման ժամանակ կաշխատենք ավելի թարմ վիճակով լինել: Կրկին կներգրավենք նոր ֆուտբոլիստների: Ունենք դարպասապահի խնդիր: Պաշտպանությունում ևս մեզ ֆուտբոլիստներ են հարկավոր, կիսապաշտպանությունում, նաև հարձակման գծում, եթե ուզում ենք այս մի քանի ամսում լավ թիմ հավաքագրել»,- ասել է Խաշմանյանը:
0Comments