Վիդեո․ Խորտակվել է հայ հայտնի օլիգարխ, միլիարդատեր Գենադի Այվազյանի 50 մլն դոլարանոց զբոսանավը

Մանրամասները՝ տեսանյութում

Իտալական La Gazzetta Del Mezzogiorno-ն տեղեկացնում է, որ Սիցիլիա կղզու Միլացո քաղաքի ափերի մոտ, 50 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ է խորտակվել։

Ըստ լրատվամիջոցի «Սագա» անվանմամբ սուպեր զբոսանավի սեփականատերը ռուսաստանյան հայտնի օլիգարխ, միլիարդատեր Գենադի Այվազյանն է, ով հանդիսանում է «Кузбассразрезугль»-ի համասեփականատերն ու «Крутрейд»-ի տնօրենների խորհրդի նախագահը։

Հաղորդվում է, որ 39 մետր երկարությամբ «May Saga» զբոսանավը մոտավոր հաշվարկներով արժեցել է առնվազն 50 միլիոն դոլար:

Ինքը՝ ռուսաստանցի գործարար Գենադի Այվազյանը, պաշտոնապես չի հաստատել հրապարակված տեղեկությունը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ի գիշերը։ Այդ օրը զբոսանավի նավապետը տագնապի ազդանշան է տվել նավի վրա հայտնված ջրի պատճառով։ Առափնյա պահպանությունը չորս ուղևորի էվակուացրել է ափ, իսկ անձնակազմի անդամները մնացել են նավի վրա՝ շտկելու արտահոսքը: Հաջորդ օրը իրավիճակը կտրուկ վատթարացել է, և զբոսանավը սկսել է արագ խորտակվել։ Անջնակազմի մնացած անդամներին նույնպես տարհանել են։

Իտալիայի իրավապահ մարմինները պարզում են դեպքի պատճառները։