Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվել

Մանրամասներ
ա

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցնելու համար առաջնային տվյալների էլեկտրոնային փոխանակման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Report-ը:

Փաստաթուղթը ստորագրվել է երեք երկրների կառավարությունների միջև մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողովի նիստի շրջանակներում, որը կայացել է օգոստոսի 18-ին Բաքվում: