Գիշերակացով հանգստացողների թիվը Հայաստանում աճել է

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը երկու անգամից ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հատկանշական է, որ այս կիսամյակում գիշերակացով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվանից զգալի աճել է։

Եթե 2021թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում զբոսաշրջիկների գիշերակացի միջին քանակը կազմել էր 8.784.013 օր, ապա այս տարվա առաջին կիսամյակում այս թիվը գրեթե եռապատկվել է՝ հասնելով 19.971.516 օր։

Ճիշտ է՝ գիշերակացի ընդհանուր թվի աճ կա, բայց այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկները միջինում մնացել են 34 օր, իսկ նախորդ տարի՝ 36։