Թուրքիայում գնաճը կարող է 90 տոկոսի հասնել

Մանրամասներ

Սպառողական գների գնաճը Թուրքիայում կարող է աճել մինչեւ այս տարվա վերջ 90 տոկոսի հասնել՝ հասնելով իր ամենաբարձր մակարդակին 1990-ականների ճգնաժամից ի վեր, հայտարարել է հոլանդական ING Group ֆինանսական ընկերությունը։

Չորեքշաբթի հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ հուլիսին երկրում գնաճը տարեկան կտրվածքով աճել է մինչեւ 79.6 տոկոս՝ հունիսի 78.6 տոկոսի համեմատ։

«Առաջիկայում մենք ակնկալում ենք, որ հոկտեմբերին գնաճը կհասնի  85-90 տոկոսի գագաթնակետին, մինչեւ տարեվերջ կնվազի մինչեւ մոտ 70 տոկոս»,- զեկույցում ասել է ING Turkey-ի գլխավոր տնտեսագետ Մուհամմեթ Մերքանը: «Սակայն ռիսկերը դեպի ՝ճ են ուղղված, հաշվի առնելով գների վատթարացումը, փոխարժեքի փոփոխությունների ազդեցությունը եւ ավելի բառձր թրենդային գնաճը: Արժույթի շարժումներն առանցքային  կմնան գնաճի կանխատեսման համար»:

Թուրքական լիրան այս տարի կորցրել է իր արժեքի ավելի քան մեկ քառորդը, ինչը ներմուծվող ապրանքների եւ նյութերի գների բարձրացման է հանգեցրել։ Լիրայի փոխարժեքն ընկել է համաշխարհային կտրուկ գնաճի ֆոնին, որը պայմանավորված է ապրանքների բարձր գներով եւ առաջարկի սահմանափակումներով, ինչը սրել է գների ճնշումը Թուրքիայում: 2021-ին լիրան ընկել է 44 տոկոսով այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը նվազեցրեց տոկոսադրույքները՝ չնայած աճող գնաճին:

«Գնաճի շարունակական աճի հիմնական առանցքային գործոններն են արժույթի թուլության ազդեցությունն ավելի ճկուն դրամավարկային քաղաքականության հետեւանքով, ինչպես նաեւ գնաճային սպասումների վատթարացումը եւ արտաքին գործոնները, որոնք ազդել են ներմուծման գների վրա,- ասել է Մերկանը:- Մեր կարծիքով, հեռանկարը եւս մեկ անգամ հաստատում է դրամավարկային քաղաքականության ճշգրտումների անհրաժեշտությունը»։

ING-ի կանխատեսումը գրեթե համընկել է Goldman Sachs-ի կանխատեսման հետ, որը մոտ 90 տոկոս գնաճ է կանխատեսում հոկտեմբերին կամ նոյեմբերին:

Հինգշաբթի թուրքական լիրան ընկել է 0.2 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 17.95։

Թուրքերի մեծ մասի կենսամակարդակն ընկնում է գների բարձրացման պատճառով։ Ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ շատերը կորցրել են վստահությունը պաշտոնական տվյալների նկատմամբ։ Վերջին ամիսներին պաշտոնական թվերի եւ այլ աղբյուրների միջև եղած տարբերությունը զգալիորեն ավելացել է։

Երկուշաբթի Ստամբուլում բիզնես խումբը հայտնել էր Թուրքիայի ամենամեծ քաղաքում ապրելու արժեքի տարեկան 99.1 տոկոս աճի մասին՝ հունիսի 94.2 տոկոսի դիմաց: Դա Ստամբուլի գնաճի եւ ազգային տվյալների միջեւ գրանցված ամենամեծ տարբերությունն էր: