Ռուսաստանում նոր պայթյուններ են հնչել և հրդեհներ են բռնկվել․ տուժել են դեղագործական խոշոր արտադրամասը և Սախալին ՋԷԿ-ը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Իլյինսկոյե գյուղում գտնվող Սախալինի ջերմաէլեկտրակայանում, հայտնել է շրջանի նահանգապետ Վալերի Լիմարենկոն։

Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է տուրբինային հատվածում՝ 60 ՄՎտ բեռնվածությամբ երկրորդ էներգաբլոկի անջատման պատճառով։ Տուրբոգեներատորն անջատելուց և կայանում բռնկվելուց հետո հրդեհաշիջման համակարգն աշխատել է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Սախալինէներգո» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Մարգարիտա Տատարովան։ Սակայն ավելի ուշ կրակը կրկին բռնկվել է և տարածվել տանիքի վրա, ասել է մարզպետը։ Հրդեհն արդեն մարվել է։

Մեկ այլ պայթյուն և հրդեհ բռնվել է Կուրգանի «Սինթեզ» դեղագործական գործարանում, որի հետևանքով ավերվել է արտադրամասը։

Արտակարգ դեպքը գործարանում, որը հանդիսանում է Ռուսաստանի տասը խոշորագույն դեղագործական ձեռնարկություններից մեկը, տեղի է ունեցել ապրիլի 29-ին ժամը 16:45-ի սահմաններում, սակայն արտադրական շենքի երրորդ հարկում մեթանոլի գոլորշիների պայթյունի պատճառները դեռ պարզված չեն։ Աշխատակիցներից մեկը վիրավորվել է և շտապ տեղափոխվել հիվանդանոց։

Ներկայումս հրդեհը մարվել է, շենքը լուրջ վնասներ է ստացել, թեև կրող կառույցները, նախնական տվյալներով, չեն տուժել։ Ականատեսները պնդում են, որ պայթյունից անմիջապես հետո գործարանի վրա դեղին ամպ են տեսել։

Կոմերսանտը նշում է, որ այն երկրում հակաբիոտիկներ արտադրող խոշոր գործարաններից մեկն է։