Լավրովը հերքեց ինքն իրեն. «Ռուսաստանը չի խաղում «միջուկային պատերազմ» բառերի հետ»

Մանրամասներ
ա

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային պատերազմով, դրա մասին սկսել են խոսել արևմտյան երկրները։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինձ հարցրին՝ արդյոք հնարավո՞ր է միջուկային պատերազմ, միջուկային պատերազմ սկսելու ռիսկերը մեծացե՞լ են, և արդյոք Ռուսաստանը ենթադրո՞ւմ է, որ դա կարող է տեղի ունենալ: Ես պատասխանեցի, որ դեռևս Թրամփի վարչակազմի հետ մեր համագործակցության հենց սկզբից մենք առաջարկել ենք վերահաստատել 1997 թվականի Ռեյգան-Գորբաչով թեզն առ այն, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և հետևաբար այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասել է Լավրովը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, հենց Ռուսաստանն է բազմիցս նախաձեռնել միջուկային բոլոր երկրների անունից հայտարարություններ ընդունել, որոնք հաստատում են միջուկային զենքի հետ կապված պարտավորությունները։

Լավրովն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը չի խաղում «միջուկային պատերազմ» բառերի հետ։

«Հիշում եք, Զելենսկին հունվարին ասաց, որ Ուկրաինան սխալ է թույլ տվել, երբ հրաժարվել է իր միջուկային կարգավիճակից: Եվ հետո նա ասաց, որ Ուկրաինան պետք է մտածի միջուկային զենք ձեռք բերելու մասին: Վերջերս Լեհաստանի վարչապետն ասաց, որ Վարշավան կողջունի ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայումն իր տարածքում և դրա վերաբաշխումը Գերմանիայից Լեհաստան: Մենք երբեք չենք խաղում նման վտանգավոր հայեցակարգերի հետ»,- հավելել է նախարարը՝ ընդգծելով, որ արևմտյան երկրները պետք է սանձեն ուկրաինացի և լեհ պաշտոնյաներին, որոնք վտանգ չեն տեսնում դրանում։