Հնդկաստանը հրաժարվել է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ և որոշել Է ռուբլով առևտուր անել նրա հետ. Asia Times

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ին զարմացրել Է Հնդկաստանի որոշումը, որով նա հրաժարվում Է Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով եւ սկսում Է ռուսական կողմի հետ առեւտուր անել ռուբլով: Այդ մասին, գրում Է Asia Times հրատարակությունը:

Ընդգծվում Է, որ Վաշինգտոնի եւ Նյու Դելիի տարաձայնություններն իրադարձությունների գնահատման հարցում արտացոլում Է Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետագա մերձեցման տարածաշրջանային միտումը:

«Հնդկաստանն ԱՄՆ-ին վիրավորել Է՝ հրաժարվելով Ուկրաինայի ճգնաժամի պատճառով թողնել իր վաղեմի դաշնակից Ռուսաստանին: Ամերիկյան պատժամիջոցներին աջակցելու փոխարեն երկիրը մշակել Է տեղական արժույթով տրանսֆերտային եւ ներդրումային մեխանիզմներ՝ Ռուսաստանի հետ ռուբլով եւ ռուփիով առեւտրի համար՝ հույս ունենալով Ռուսաստանի եկամուտների ավելցուկները ներդնել կորպորատիվ պարտատոմսերի հնդկական շուկայում»,-ասվում Է հոդվածում:

Asia Times-ի տեսաբանն այն կարծիքին Է, որ Սպիտակ տունն ինքն Է երկրներին դրդում այնպիսի համագործակցության, որը հանգեցնում Է Աֆղանստանից «նվաստացուցիչ» հրաժարման եւ ուկրաինական ճգնաժամի լուծման անկարողության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: