Էլիզաբեթ Բորնը Ֆրանսիայի վարչապե՞տ. Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում կցանկանար կնոջ տեսնել

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, կցանկանար Հինգերորդ Հանրապետության վարչապետի պաշտոնում կնոջ տեսնել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Դիվանագետի խոսքով՝ Մակրոնը կցանկանար կնոջ նշանակել Մատինյոն պալատում, որտեղ գտնվում է Ֆրանսիայի կառավարության ղեկավարի նստավայրը։

BFM հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախարարների կաբինետի ղեկավարի թեկնածուների թվում է աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը։