Հանրապետության հրապարակից մեկնարկել է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ուղիղ միացում | LIVE

Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը:

Երթին մասնակցում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ազատության հրապարակից ջահերով երթին միացել է նստացույց հայտարարած Արթուր Վանեցյանն իր կողմնակիցների հետ:

Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, կընթանա Ամիրյան փողոցով, Մաշտոցի, Բաղրամյան պողոտաներով, ապա՝ Կիևյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: