Հրդեհվել է ՌԴ ՊՆ օդատիեզերական ուժերի գիտահետազոտական կենտրոնի շենքը. կան զոհեր և տուժածներ

Մանրամասներ
ա

ՌԴ մերձմոսկովյան Տվեր քաղաքում հրդեհվել է ՌԴ ՊՆ օդատիեզերական պաշտպանության ուժերի կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի շենքը։ Հրդեհի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ։

Գիտահետազոտական ​​այս ինստիտուտը ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության և օդատիեզերական պաշտպանության համար զենքի տեսության մշակման գիտական ​​կենտրոն է: Մասնավորապես, դրա մասնագետները զբաղվում են հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մշակմամբ։ Հետազոտական ​​ինստիտուտը մասնակցել է «Իսկանդերի» ստեղծմանը, ինչպես նաեւ ռազմական օդուժի նախագծումներով։