Իտալիայում Ռուսաստանի դեսպանատան դարպասների վրա կարմիր ներկ են լցրել

Մանրամասներ
ա

Իտալիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացու կողմից, ով կարմիր ներկ է լցրել դեպի դրա տարածք տանող դարպասների վրա:

«Ապրիլի 11-ին՝ ժամը 06:20-ին, Իտալիայում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել՝ ներկանյութի կիրառմամբ: Միջադեպի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են հարձակվողին։ Միջադեպի կապակցությամբ Իտալիայի ԱԳՆ-ին բանավոր նոտա է ուղարկվել՝ առաքելության անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու եւ միջադեպի օբյեկտիվ հետաքննություն իրականացնելու պահանջով»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Հռոմի ոստիկանական բաժանմունքի մամուլի ծառայությունից, հարձակվողն Իտալիայում մշտապես բնակվող Ուկրաինայի քաղաքացի է:

«Նա մետաղյա դարպասների բրա դույլով ներկ է լցրել։ Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն չի ցույց տվել»,- հայտնել է աղբյուրի զրուցակիցը: