Էմիլիանո Սալայի ինքնաթիռը հայտնաբերվել է

Բեկորները գտել են Լա Մանշի հատակին

Հայտնաբերվել է ինքնաթիռը, որով Էմիլիանո Սալան Նանտից Քարդիֆ էր ուղևորվում, -հաղորդում է BBC-ն:

Անհետացած ինքնաթիռի բեկորները Լա Մանշի հատակին իր FPV MORVEN նավով հայտնաբերել է Դևիդ Մենսը, որից հետո դրանք այլ նավ են ուղարկվել, որտեղ և բեկորները նույնականացվել են ռադիոկառավարող սարքերով:

Նշվում է, որ բեկորները հայտնաբերվել են Լա Մանշի հատակին, Գերսի կղզու մերձակայքում։ Ֆուտբոլիստ Սալայի և օդաչու Այբոթոսոնի հարազատներին տեղյակ են պահել։ Սակայն հայտնի չէ՝ արդյոք Էմիլիանո Սալայի և Դևիդ Այբոթսոնի մարմինները հայտնաբերվել են: