ԵՄ-ն ապրիլի 5-ին կհամաձայնեցնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Մանրամասներ
ա

ԵՄ-ում ապրիլի 5-ին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթն է քննարկվելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Այսօր մենք մտադիր ենք հավանություն տալ պատժամիջոցների նոր փաթեթին, բայց մենք դեռեւս քննարկում ենք, թե ինչ անել Էներգետիկայի հետ», հայտարարել է Բորելը:

Նրա խոսքով, մասնավորապես, ԵՄ-ում միաբանություն չկա ռուսաստանյան գազից հրաժարվելու խնդրի շուրջ: «Միաձայն որոշում ընդունելը հնարավոր չէ, քանի որ կա այսպիսի երկիր՝ Հունգարիան, որը հայտարարել է, թե վետո կդնի», նշել է Բորելը:

«Հրաժարվել այն բանից, ինչը չունես, հեշտ է, բայց այն երկրները, որոնք լրջորեն կախված են (ռուսաստանյան գազի մատակարարումներից), շատ դժվար է դա անել», հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: