Ընդդիմադիր գործընկերները պատերազմ են երազում․ Քոչարյան․ ՎԻԴԵՈ

Մանրամասները՝ տեսանյութում

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսել է Արցախի շուրջ զարգացումների մասին։

Քոչարյանը ասել է, որ Արցախի հետ կապված խնդիրները պետք է լուծել Արցախում և դա մշտական այն խնդիրն է որտեղ ընդդիմությունը և ընդդիմության լիդերները չհասկացան, որ եթե մտնում են քաղաքական օրակարգի մեջ՝ ակնկալելով իշխանության գալու, իրենք պետք է Արցախի հարթակը օգտագործեն։

Շատ հետաքրքրիր կլինի, արցախցիները կուզե՞ն իրենց տեսնել այնտեղ, բայց որպեսզի արցախցիների կարծիքը իրենց համար տեսանելի լինի, իրենք պետք է գնան Արցախ, մի քիչ ապրեն արցախցիների հետ, հասկանան իրավիճակը Արցախում»,-ասաց նա։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Ադրբեջանի ախորժակը չափավոր զսպվածության միջավայրում է գտնվում, որովհետև այս պահին գործում է հրադադարի ռեժիմը, և հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր կա հանձինս ՌԴ-ի։ «Իշխանությունները շարժվում են խաղաղության օրակարգով, մեր ընդդիմադիր գործընկերները երազում են պատերազմ և, ամենայն հավանականությամբ, պատերազմի ընթացքում կլինի իշխանությունների կողմից արձանագրված պարտություն։

Քոչարյանի խոսքով այն կլինի նաև հայ ժողովրդի պարտությունը և պետականության կորուստ․ «Կարծում եմ, որ իրենք երեևի թքած ունեն, թե պատերազմը ինչ հերթական զոհեր կբերի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում