ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային. ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ

1

ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային. բարձր պատրաստության վիճակում են գտնվում դաշինքի 40 հազար զինվորականներ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը:

Դիվանագետը նշել Է դաշինքի կողմից իր արեւելյան թեւի ուժեղացում. ընդամենը ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո բարձր պատրաստության վիճակում գտնվում Է 40 հազար զինվորական: «Էլ ավելի տագնապալի Է Ուկրաինա ՆԱՏՕ-ի երկրների ռազմական մատակարարումները: Նրանք կրակի հետ են խաղում»,-ասել Է Կոբրինեցը: