Էրդողանը Բրյուսել է գնում՝ Բայդենի հետ հանդիպելու

Մանրամասներ
ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կմեկնի Բրյուսել: Նա մասնակցելու է Ուկրաինայի հարցով արտակարգ խորհրդակցությանը, որին տեսակապով միանալու է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այցի մասին հայտնել է նախագահի խոսնակ Իբրահիմ Քալնը:

Խոսնակը տեղեկացրել է, որ վաղը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի ժամանակ կազմակերպվելու է նաև Էրդողան-Բայդեն հանդիպում:

 

Երկու նախագահները քննարկելու են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, թուրք-ամերիկյան հարաբերությունների տարբեր բնագավառներում, այդ թվում՝ ԱՄՆ-ից 40 նոր ինքնաթիռ գնելու և արդեն գնված F-16 ինքնաթիռների արդիականացման հարցը: 

Ակնկալվում է, որ վաղվա հավաքի ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա նաև մի շարք երկրների ղեկավարների հետ:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Բայդենն ու Էրդողանը երկու անգամ են հանդիպել՝ 2021-ի հունիսին Բրյուսելում, կրկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և հոկտեմբերին Հռոմում՝ G-20-ի առաջնորդների հավաքի ժամանակ: