ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցում Ալիևին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

Մանրամասներ
ա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

ԱՄՆ պետքարտուղարության տարածած մամլո հաղորդագրության համաձայն. «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ամերիկա-ադրբեջանական երկկողմ գործընկերության շարունակական կարևորությունը և Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությունը: Նշելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև սրման մասին վերջին հաղորդագրությունները՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ բոլոր առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար:

Նա նաև շեշտել է Ադրբեջանում մարդու իրավունքներ և հիմնարար ազատությունները հարգելու կարևորությունը։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի և այլ գործընկերների՝ Մոսկվային և նրա կողմնակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, շարունակաբար պատասխանատվության ենթարկելու հանձնառությունը՝ Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված և չարդարացված պատերազմի համար»: