Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հանդիպմանը կգնա գնացքով

ԿԺԴՀ պետական խորհրդի նախագահը Հանոյ կհասնի Չինաստանով

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը օրվա երկրորդ կեսին գնացքով Փհենյանից Հանոյ կմեկնի՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Ժամը 17:00-ին տեղական ժամանակով Կիմ Չեն Ընը կմեկնի Հանոյ գնացքով: Սպասվում է, որ ԿԺԴՀ պետական խորհրդի նախագահը Հանոյ կհասնի Չինաստանով»,-ասել է աղբյուրը: