Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվել

Մանրամասներ
ա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։

 «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով`
Էդմոն Մարուքյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,-ասված է որոշման տեքստում:

Նշանակմանն անդրադարձել է նաև Էդմոն Մարուքյանը՝ այդ մասին գրառում անելով իր ֆեյսբուքյան էջում։

«Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է նա: