Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել մեր ենթակառուցվածքները. Շարունակե՛ք պաշտպանությունը, միասին մենք հաղթելու ենք․ Զելենսկի

Մանրամասներ
ա

Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել մեր ենթակառուցվածքները, շարունակում է հարվածներ հասցնել մեր քաղաքներին։ Այս մասին իր հերթական ուղերձում նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Բայց մենք կվերականգնենք յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ուկրաինացու բնակարան։

Հիմա, քանի դեռ օկուպանտը մեր հողի վրա է, մենք պետք է հարվածենք նրանք այնքան, որքան կարող ենք, պաշտպանենք քաղաքները, պաշտպանենք գյուղերը, պաշտպանենք մեր հողի ամեն մետրը և մեր սրտի ամեն կտորը: Ուկրաինացու սրտի, Ուկրաինայի հոգու։

Օգնե՛ք միմյանց։ Աջակցե՛ք միմյանց: Շարունակե՛ք պաշտպանությունը։ Պաշտպանե՛ք պետությունը: Միասին մենք հաղթելու ենք։ Փա՛ռք Ուկրաինային»,- իր ուղերձում նշել է Զելենսկին։