Մենք հուսով ենք, որ պատերազմը կավարտվի որքան հնարավոր է շուտ. Չինաստանն ընդունեց, որ ՌԴ-ն հարձակվել է Ուկրաինայի վրա

Մանրամասներ
ա

Չինաստանը ընդունել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա. Արտաքին գործերի նախարար Վան Ին առաջին անգամ կիրառել է պատերազմ բառը, գրում են ուկրաինական զլմ-ները։

«Մենք հուսով ենք, որ ռազմական գործողությունները և պատերազմը կավարտվեն որքան հնարավոր է շուտ»,- ասել է չինացի դիվանագետը ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լը Դրիանի հետ տեսազրույցի ժամանակ։

Միևնույն ժամանակ, Վան Ին նաև կողմերին կոչ է արել ավելի շատ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայում էսկալացիան կանխելու համար։