ՔՊ-ն որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ. Էդուարդ Աղաջանյան

Մանրամասներ

ա

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ որոշում չունի: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու տեղեկությունները:

«Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորությունները և տվյալ պահին, ինչպես նշեցի, որոշում չկա: Քննարկումները կշարունակվեն: Որոշումը կկայացվի սահմանված ժամկետների շրջանակում»,- ասաց Աղաջանյանը: