Լոնդոնը մինչեւ Brexit-ը չի հասցնի կնքել դրանց փոխարինելու եկող առևտրի շուրջ նոր համաձայնագրերը

Այս պարագայում հնարավոր է, որ ծագեն զգալի դժվարություններ

Մեծ Բրիտանիան չի հասցնի մինչեւ Brexit-ը (միությունից դուրս գալը) կնքել առեւտրի շուրջն այն համաձայնագրերի մեծ մասը, որոնք կոչված են փոխարինելու Եվրամիության շրջանակներում 40 պայմանագրերին, որոնք սահմանում են դաշինքի առեւտրական հարաբերություններն աշխարհի առաջատար տնտեսությունների հետ:

Հունվարի 18-ին այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը:

Փաստաթղթում, որը կազմել են Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարության աշխատակիցներն՝ ի դեպս կոշտ Brexit-ի (առանց Բրյուսելի հետ համաձայության դուրս գալու) պայմաններում չնախատեսված հանգամանքների, նշված է, որ նման «ապահարզանի» հետեւանքով կծագեն զգալի դժվարություններ, քանի որ Եվրամիության հետ համաձայնագրերի մեծ մասը կկորցնի ուժը:

«Գործնականում դրանցից (նոր համաձյանագրերից ) ոչ մեկն այժմ պատրաստ չէ, եւ հազիվ թե հաջողվի դրանք ստորագրել մինչեւ մարտ ամիսը»,- մեջբերում է հրատարակությունը կառավարական ծառայողի խոսքը, որը ծանոթացել է նախարարության փաստաթղթին:
Brexit-ը պլանավորված է 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո, պլանի համաձայն՝ պետք է սկսվի անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: