Տոկաևը Ղազախստանի պաշտպանության նախարար է նշանակել

Մանրամասներ

ա

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել Ռուսլան Ժակսիլիկովին Հանրապետության պաշտպանության նախարար նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ժակսիլիկով Ռուսլան Ֆատիխովիչին նշանակել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար»,-ասված է փաստաթղթում։

Նախկինում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Մուրատ Բեկտանովը։