Ուզբեկստանն ունի անհրաժեշտ ուժը՝ ցանկացած սպառնալիքին համարժեք պատասխան տալու համար. Ուզբեկստանի նախագահը հակադարձել է Լուկաշենկոյին

Մանրամասներ

ա

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն արձագանքել է իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանն առ այն, որ Ուզբեկստանը պետք է դասեր քաղի Ղազախստանում վերջին իրադարձություններից։

Ինչպես գրում է uz.sputniknews.ru-ն, Անվտանգության խորհրդի նիստում պետության ղեկավարն այս հայտարարությունն անհիմն է որակել և նշել, որ իշխանությունները ուշադիր հետևում են տարածաշրջանում տիրող իրավիճակին։

«Վերջերս որոշ երկրների ղեկավարներ անհիմն հայտարարություններ արեցին, որ Ուզբեկստանը պետք է դասեր քաղի Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններից: Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տիրող իրավիճակին, նրա անվտանգությանը սպառնացող բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին»,- ասել է նախագահը:

Միաժամանակ Միրզիյոևը նշել է, որ Ուզբեկստանն ունի «բոլոր անհրաժեշտ ներուժն ու ուժը՝ ցանկացած սպառնալիքին համարժեք պատասխան տալու համար»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, որը գումարվել էր Ղազախստանի վերջին իրադարձությունների հետ կապված, ասել է, որ առաջին հերթին դրանցից պետք է դասեր քաղի Ուզբեկստանը։ Անդրադառնալով հետախուզական տեղեկատվությանը՝ նա հավելել է, որ ծայրահեղականների հայացքները ուղղված են նաև Ուզբեկստանի կողմը։