Ալժիրում միլիարդատերեր են ձերբակալվել

Ձերբակալվել են նաև Կունինեֆ մեծահարուստ ընտանիքի 4 եղբայրները

Ալժիրում մեծահարուստների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել: Նրանք կասկածվում են կոռուպցիոն գործողությունների մեջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տեղի պետական հեռուստաընկերությանը:

Հաղորդվում է, որ իշխանությունները ձերբակալել են այդ երկրի ամենահարուստ մարդը համարվող Իսահադ Ռեբրադային, ում կարողությունը կազմում է 3.8 մլրդ դոլար:

Ձերբակալվել են նաև Կունինեֆ մեծահարուստ ընտանիքի 4 եղբայրները, որոնք, որոշ տեղեկություններով, մտերիմ են եղել երկրի պաշտոնաթող նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկայի հետ: