Որոշվել է Ղազախստանում խաղաղապահ ուժերի հրամանատարի թեկնածուն. ՀԱՊԿ

Մանրամասներ

ա

Ղազախստանում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարի թեկնածություն արդեն կա, սակայն որոշումը դեռ պաշտոնականացված չէ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ես դեռ չեմ ուզում առաջ ընկնել, քանի որ որոշումը դեռ պաշտոնականացված չէ։ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդը կորոշի Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարի նշանակման հարցը։ Թեկնածություն արդեն կա, բայց դեռ հաստատված չէ, ուստի չեմ ուզում հայտարարել։ Որոշումն ավելի ուշ կհրապարակվի ԶԼՄ-ներում»,- ասել է Զասը։

Հարցին, թե «ինչ կլինի, եթե զինված խմբավորումները հարձակվեն խաղաղապահ ուժերի կողմից պաշտպանվող օբյեկտի վրա», ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն իրավունք ունեն զենք օգտագործել զինված ավազակախմբերի հարձակման դեպքում։

«Այո, այդ դեպքում զենք կկիրառվի։ Նման իրավունքներ հավաքական խաղաղապահ ուժերի զինծառայողներն ունեն»,- ասել է Զասը։