Իսրայելն ավիահարվածներ է հասցրել՝ ոչնչացնելով Իրանի համար նախատեսված զինամթերքը. SOHR  

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Իսրայելական օդուժը գիշերը հարվածներ է հասցրել Սիրիայի Լաթաքիա նավահանգստի ուղղությամբ: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ավիահարվածները հասցվել են Միջերկրական ծովի կողմից:

Սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը փոխանցում է, որ գիշերը 01.23-ի սահմանում հարձակման թիրախում են հայտնվել նավագանստում տեղակայված «կոմերցիոն կոնտեյներները»: Հրթիռակոծությունից հետո դրանք բռնկվել են: Միևնույն ժամանակ սիրիական ՀՕՊ համակարգերի հակազդեցության մասին մասին ոչինչ չի հաղորդվում:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), իր հերթին, հայտնում է, որ Լաթաքիայի նավահանգստում իսրայելական ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է Իրանի համար նախատեսված զինամթերքի խմբաքանակը: