Ավստրիայի նոր կանցլերը երդմամբ ստանձնել է պաշտոնը

Մանրամասներ

ա

Ավստրիայի նոր կանցլեր Կառլ Նեհամերի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել այսօր երկրի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի նստավայրում, գրում է DW-ը։

Անցած ուրբաթ Ավստրիայի ներքին գործերի նախարար Նեհամերը հայտարարել էր, որ ինքը միաձայն ընտրվել է Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ANP) ղեկավար և միաժամանակ՝ որպես երկրի նոր կանցլերի թեկնածու։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սեբաստիան Կուրցը, ով 2017 թվականից զբաղեցնում էր ANP-ի նախագահի պաշտոնը, հայտարարեց, որ հրաժարվում է իր լիազորություններից։ Հոկտեմբերին նա թողել էր կանցլերի պաշտոնը հակակոռուպցիոն հետաքննության պատճառով: