«Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք. կա դեռ գերիների, պահվող անձանց և ռազմագերիների հարցը». Փաշինյան

Մանրամասներ

ա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ ռուս խաղաղապահները, Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դերակատարում ունեն Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում:

«Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ իրավիճակն այնքան էլ կայուն չէ, որքան, որ կցանկանայինք: Անցած տարվա նոյեմբերի իննից հետո երկու կողմից էլ մի քանի տասնյակ զոհեր կան: Միջադեպերը տեղի են ունենում և ԼՂ-ում, և այս տարվա մայիսի տասներկուսից փաստորեն ճգնաժամային իրավճակ է հայ-ադրբեջանական սահմանին:

Եվ մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Իհարկե, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահամանազատում և սահմանագծում չի իրականացվել, բայց պետական սահման գոյություն ունի, և դա ՀՀ սուվերեն տարածքն է:

Եվ ես չեմ համաձայնի Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ նոյեմբերի իննի համաձայնագրի բոլոր դրույթները, բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից, իրականացվել են: Դուք գիտեք, մենք դա Ձեզ հետ բազմիցս առկա և հեռակա կարգով քննարկել ենք: Հիշեցնեմ, որ կա դեռ գերիների, պահվող անձանց և ռազմագերիների հարցը, և սա շատ կարևոր մարդասիրական հարց է: Ցանկանում եմ ասել, որ այսօր մենք հավաքվել ենք ոչ թե խնդիրները բարձրաձայնելու, այլ դրանց լուծումները քննարկելու համար»,-ասել է Փաշինյանը: