Գերեվարված զինծառայողները 13-ից շատ են, անհետ կորածների մեծ մասը գերեվարված են․ Սիրանուշ Սահակյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հայաստանի արևելյան ուղղությամբ մարտական վերջին գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներից 4-ի վերաբերյալ արդեն իսկ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ 

«ՀՀ ՊՆ–ի հրապարակած տվյալներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Այս պահին 4 անձի վերաբերյալ արդեն իսկ գանգատներ բացել ենք, սակայն հասկանալի է, որ բոլոր անհետ կորած կամ գերեվարված անձանց առնչությամբ նաև միջպետական գանգատի շրջանակում թարմացումներ տեղի կունենան»,- ասաց նա։

Իրավապաշտպանները մշտական կապի մեջ են հայ ռազմագերիների խնդրով զբաղվող լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։ Սահակյանի խոսքով` գրասենյակն արդեն իսկ ձեռք է բերել որոշակի տեղեկություններ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հրահրած ագրեսիայի դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերում ներգրավված անձանց վերաբերյալ, և շուտով միջպետական գանգատի շրջանակում նոր գերեվարվածների խնդիրը կներկայացվի Եվրոպական դատարանին։

«Մենք համակցելու ենք անհատական գանգատները միջպետական գանգատների հետ և անհատական գործի շրջանակում նոր գործեր չենք ներկայացնի, քանի որ այդ տեղեկություններն արդեն ներառված կլինեն միջպետական գանգատի շրջանակում»,- պարզաբանել է Սահակյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։