Հայաստանում պատվաստվել է ավելի քան 890 հազար քաղաքացի. Առաջին դեղաչափն ստացել է մեծահասակ բնակչության 30 տոկոսը

Մանրամասներ

ա

Երեկվա դրությամբ իրականացվել է 890 հազար 797 պատվաստում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով, առաջին դեղաչափ արդեն ստացել է 613 հազար 849 քաղաքացի, որը մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսն է: Երկրորդ դեղաչափը ստացել է 276 հազար 948 քաղաքացի:

«Չենք ունեցել հետպավաստումային բարդության որևէ նշանակալի դեպք: Որոշ դեպքերում ջերմության, ալեգրիկ որոշակի ռեակցիաների դեպքեր գրանցվել են, հարթվել են առանց բժշկական օգնության»,- ասաց Ա. Ավանեսյանը: