Ինչպես է Արևմուտքը ստեղծել Պուտինի ամենավտանգավոր տարբերակը. CNN

Մանրամասներ

1

CNN-ը հրապարակել է նյութ, որտեղ պնդում է, որ Արևմուտքն ինքն է ստեղծել «Պուտինի ամենավտանգավոր տարբերակը»։

Հրապարակման մեջ ասվում է, որ վերջին տարիներին պուտինյան Ռուսաստանը մշտական խնդիր է Արևմուտքի համար։  Ըստ հեղինակի՝ այս մտահոգություններն անհիմն չեն։ Անհերքելի է, որ Պուտինի և նախագահի մերձավոր շրջապատում այս ընթացքում աճել է ինքնավստահությունը: Եվ այժմ Կրեմլը Արևմուտքի հավանության կարիքը չունի, և դրա պատճառով Մոսկվայի ռազմատենչությունը մեծանում է։

Հեղինակը գրում է, որ վերջին շաբաթներին աշխարհին հիշեցրել են Ռուսաստանի ինքնավստահության մասին։ Գազի գներն այժմ բարձրանում են ամբողջ  Եվրոպայում, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խզում է ՆԱՏՕ-ի հետ վերջին թույլ դիվանագիտական հարաբերությունները: Նյութի հեղինակը կարծում է, որ արևմտյան քաղաքական գործիչները սխալ են հասկացել Պուտինին և անտեսել են իր տրամադրության տակ գտնվող զենքն օգտագործելու նրա պատրաստակամությունը:

«Համաեվրոպական էներգետիկ ճգնաժամը բացահայտեց մի շատ հզոր գործիք, որը Ռուսաստանին լծակներ է տալիս Եվրոպայի հետ հարաբերություններում՝ նրա գազի պաշարները»,- ասվում է նյութում։ Այժմ Եվրոպայում շատերը գիտակցել են ռուսական գազից կախվածության ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական ռիսկերը։

Միաժամանակ CNN-ը հիշեցնում է, որ Պուտինը Եվրոպային գազի մատակարարումների ավելացումը կապում է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկման հաստատման հետ։

Նաև նյութի հեղինակը մեջբերում է Էստոնիայի պաշտպանության ուժերի նախկին հրամանատար, մարշալ Ռիհո Տերասի մեկնաբանությունը, որում նա ՌԴ նախագահին համեմատել է «փողոցային մարտիկի» հետ։ Ըստ Տերասի՝ Պուտինն ուժեղանում է այն ժամանակ, երբ Արևմուտքը արհամարհական կամ ագրեսիվ է նրա նկատմամբ։ Արդյունքում ստացվում է, որ Արևմուտքը փորձում է սահել չմուշկներով, իսկ Պուտինն արդեն հոկեյ է խաղում, ասել է Տերասը։