Ալլահշուքյուր Փաշազադե կոչվող անձն Ադրբեջանի հոգևոր առաջնորդը չէ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ալլահշուքյուր Փաշազադե կոչվող անձն Ադրբեջանի հոգևոր առաջնորդը չէ։

Ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջան հորջորջվող կազմավորման պարագայում, այնպես էլ Կովկասի Մահմեդականների վարչությունը ևս արհեստածին է՝ հետևանք ստալինյան ժամանակների կրոնական քաղաքականության։

ա

Այդ անձը չունի նաև շիայական բարձրագույն հոգևորականի աստիճան, ուստի իրավասու չէ նույնիսկ կրոնական հրովարտակ (ֆեթվա) արձակելու։

Ադրբեջանցի շիաների իրական հոգևոր առաջնորդներն այն այաթոլլահներն են, որոնք ընդօրինակման աղբյուր (պրսկ. մարջա'-ե թաղլիդ) են և բնակվում են հիմնականում Իրանում ու Իրաքում։

Ըստ այդմ, Ալլահշուքյուր Փաշազադեն ուղղակի սովորական վարչության պետ է՝ Կովկասի Մահմեդականների վարչության պետը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից