Հուսով ենք, որ Ռուսաստանն իր հստակ դիրքորոշումը կարտահայտի տարածաշրջանի երկրների պետական սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ

Մանրամասներ

Հուսով ենք, որ Ռուսաստանն իր հստակ դիրքորոշումը կարտահայտի տարածաշրջանի երկրների պետական սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։

Այս մասին այսօր Մոսկվա ժամանելուն պես օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը։

Բացի այդ, նա հավելել է.«Ակնկալվում է, որ ՌԴ-ն զգայուն կլինի տարածաշրջանում ահաբեկիչների առկայության և սիոնիստական ռեժիմի շարժումների նկատմամբ, ինչը դեմ է խաղաղությանը և անվտանգությանը: Հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Աֆղանստանում, մենք լուրջ բանակցություններ կունենանք»:

Հիշեցնենք, որ ուղևորությունը կատարվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական հրավերով: Ըստ ՌԴ ԱԳՆ հայտարարության, Ամիր Աբդոլլահիանը և Լավրովը պետք է քննարկեն տարածաշրջանային ամենակարևոր խնդիրները: