Հայտնաբերվել են, որպես անհետ կորած որոնվող կինն ու որդին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից, որպես անհետ կորած, սեպտեմբերի 12-ից որոնվում էին 37-ամյա Ալինա Եղիազարյանը և նրա որդին։

Դեպքի առթիվ սեպտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների հետ, սեպտեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող կնոջն ու որդուն։

Հանգամանքները պարզվում են։