Թողարկվել է «Սփենսեր» ֆիլմի առաջին թրեյլերը. Լեդի Դիի կերպարում Քրիստեն Ստյուարտն է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Սփենսեր» ժապավենն արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել․ հանդիսատեսն առայժմ տեսել է միայն նախագծի պաստառը եւ մի քանի կադր, որոնցում Քրիստեն Ստյուարտն արքայադուստր Դիանայի կերպարում է։ Եվ այ-մ արդեն համացանցում հրապարակվել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը։

«Սփենսերը» մանրամասն կպատմի 1991թ.-ի իրադարձությունների մասին, երբ արքայադուստր Դիանայի եւ արքայազն Չարզլի ամուսնությունն արդեն փլուզման եզրին էր, եւ զույգի համար ամուսնալուծություն էին նախանշում։ Պաբլո Լարաինի ժապավենի գործողությունները զարգանում են Սանդրինգեմ կալվածքում Սուրբ ծննդյան տոների ընթացքում։ Լեդի Դին արդեն իսկ կասկածում է, որ ամուսինը սիրավեպ ունի․ սակայն գիտի «թագավորական խաղի» կանոնները եւ պատրաստ է գնալ մինչեւ վերջ։  

Բացի Քրիստեն Ստյուրատը՝ ֆիլմում նկարահանվում են Թիմոթի Սփոլը, Սալի Հոքինսը եւ Շոն Հարիսը։ Կինոժապավենի պրեմիերան նախատեսված է 2021թ.-ի նոյեմբերի 5-ին։

Աղբյուրը՝ news և Peopletalk